
Ժդանովականի հանրային դպրոցի սեղանի թենիսի մարզիկները դարձել են Դպրոցական մարզական օլիմպիադայի սեղանի թենիսի հաղթողներ, իսկ Սպասովկայի դպրոցի աղջիկների թիմը գրավել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։
Պարզելու համար, թե մրցաշարն ինչ փուլերով է անցել և ինչ առաջիկա մրցումներ են սպասվում մարզիկներին, NOR ռադիոկայանը կապ հաստատեց Նինոծմինդայի սեղանի թենիսի մարզիչ Աշոտ Սողոյանի հետ։
«Այս տարի երեխաները նախորդ տարիների համեմատ շատ ավելի պատրաստված են։ Նրանցից մեծ հույսեր ունենք։ Առաջիկայում նրանք հանդես կգան Անակլիայում կայանալիք խաղերում, որոնք նախատեսվում են հունիս ամսին։ Դրանից հետո հաղթելու դեպքում հնարավորություն կստանան արտասահմանում մասնակցելու միջազգային մրցաշարին։ Սա մարզիչների հետևողական աշխատանքի արդյունքն է», – նշեց Սողոյանը։
Անակլիայում հնարավոր հաղթանակից հետո տեղեկություն կա, որ մարզիկները կմեկնեն արտասահման մասնակցելու միջազգային մրցումների, պարզելու համար թե որ երկիր կմեկնեն դիմեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի սպորտի և մշակույթի բաժին՝ Գրիշա Թոփուզյանին։ Վերջինս տեղեկացրեց՝ եթե հաղթեն դեռևս հայտնի չէ թե որ երկիր կմեկնեն։
Անակլիայի խաղերում մասնակցելու համար ֆինանսավորումը կտրամադրվի պետության կամ Դպրոցական համաշխարհային օլիմպիադայի հիմնադրամի կողմից։
Նշենք, որ Ժդանովականի թիմի մարզիչը Էդգար Մնոյանն է, իսկ Սպասովկայի աղջիկների թիմ մարզիչը Ավթանդիլ Վանաձեն է։
Սպասովկայի դպրոցի աղջիկների թիմ
Տեսանյութ․