Ծնողների նվերը Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցին

Ծնողների նվերը Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի թիվ 2 հանրային դպրոցի ծնողների և ուսուցիչների համագործակցությունը եղել է միշտ և գործում է ներկայումս։

«Լրանում է մեր դպրոցի 60 ամյակը և դրա կապակցությամբ հինգերորդ դասարանի աշակերտների ծնողները նվեր էին պատրաստել դպրոցին: Չնաշխարհիկ Անտանոսյանը, ով հիանալի ու անկրկնելի նվեր էր պատրաստել ` ասեղնագործել էր վրացերեն այբուբենը: Գոհար Քուրդօղլյանը, ով Վրաստանի դրոշն էր կարել, և Քրիստինե Աբդուլկյանը, ով կավից պատրաստել էր դպրոցի պատկերը։ Շնորհակալություն ծնողներին»,- գրված է դպրոցի տեղեկատվության մեջ։