Խմելու ջրի հետքերով

Խմելու ջրի հետքերով

Նինոծմինդա քաղաքն արդեն երկու շաբաթ է խմելու ջրի խիստ պակաս ունի:

Քաղաքի գրեթե բոլոր փողոցների բնակիչները բողոքում են, որ կամ ընդհանրապես ջուր չեն ունենում, կամ էլ լավագույն դեպքում ամբողջ օրվա ընթացքում միայն 2 ժամ են ջուր ունենում:

՛՛12 օրվա ընթացքում ջուր ենք ունեցել միայն հուլիսի 20-ին՝ այն էլ կես ժամ ժամանակով՛՛,- մեզ հետ զրւյցում նշեցին Լերմոնտով և Գոգոլ փողոցների բնակիչները:

Հաճախ ջրի խնդիրը վեճի առարկա է դառնում հարևանների միջև, քանի որ ջրի պակասի պատճառով փողոցի մի կողմի բնակիչները փակում են ջրհորների պոմպերի փականները, ինչի պատճառով նույն փողոցի մյուս կողմի բնակիչները ջուր չեն ունենում, որն էլ վեճ է առաջացնում նրանց միջև:

“Խողովակներից և փականներից ջուր հոսելու պատճառով, ջրհորները լցվում են ցեխոտ ջրով, իսկ երբ ջուր չի լինում, այդ ցեխոտ ջուրը սկսում է հոսել բնակիչների տների ծորակներից՛՛,-նշեց Գոգոլի նբանցքի բնակիչ Արամայիս Սահակյանը:

Ի՞նչն է ջրի բացակայության պատճառը և ինչու՞ այդ խնդիրը լուծում չի ստանում: Արդեն 20 տարի է այս հարցերին Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ընկերությունում պատասխանում են. ՛՛Ուժեղ երաշտի և ջրի սակավության, ինչպես նաև բնակիչների անխիղճ վերաբերմունքի պատճառով, ովքեր անհարկի բաց են թողնում ծորակները, ջուրը լցվում է ջրհորները և փոխում է իր ուղղությունը: Ըստ ընկերության աշխատակիցների խոսքերի՝ նշված հանգամանքներն էլ հիմնականում պատճառ են դառնում ջրի բացակայության համար:


Ընկրության ղեկավար Արզուն Գորոյանի խոսքով՝ խնդրի լուծման համար նոր ջրագիծ կմիացվի Հեշտիա գյուղից: Նոր ջրագծի միացման համար անհրաժեշտ է ջրամղիչ պոմպ, որը 1 ժամում 101 խորանարդ մետր ջուր կարող է մատակարարել: Ջրամղիչ պոմպը ձեռք է բերելու մունիցիպալիտետը, իսկ մնացած աշխատանքները պետք է իրկանացվի ջրամատակարարող ընկերության կողմից:

Ինչպես ճշտեցինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի Պետական գնումների ծառայությունից, արդեն մրցույթ է հայտարարվել ջրամղիչ պոմպի ձեռքբերման համար 45 հազար լարիի դիմաց: Մրցույթը շահել է Օրան Զորլուին պատկանող շինարարական ընկերությունը և կազմվել է պայմանագիր: Ինչպես նշեց Պետական գնումների ծառայության ղեկավար Գիորգի Զմոյանը, աշխատանքների արագ իրականացման համար նա կապ է հաստատել կապալառուի հետ և բացատրել Նինոծմինդայում ջրի բացակայության պատճառով ստեղծված իրավիճակը:

Թե երբ և ինչպես կլուծվի խմելու ջրի խնդիրը, դեռևս պարզ չէ, պարզ է միայն, որ անձրևից հետո բնակիչները հնարավոր է ջուր ունենան որոշ ժամանակով:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting