
Եվրամիությունը մշակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի վերջնական տարբերակը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին, այս փաթեթը ներառում է կրկնակի նշանակության և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացում։
Եվրոպական հանձնաժողովը նաև նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ հինգի նկատմամբ Չինաստանից։ Նաև՝ 31 ընկերություն, որոնք օգնում են Ռուսաստանի զինված ուժերին կամ նպաստում են պատժամիջոցներից խուսափելուն։
Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պայքարի շրջանակներում ներկայացվել են առաջարկներ, այսպես կոչված՝ «Սև ցուցակում» ներառվել է ավելի քան 100 նավ։ 1tv.ge