Վրացի վետերանները Հաղթանակի օրվա կապակցությամբ միանվագ վճարումներ կստանան

Վրացի վետերանները Հաղթանակի օրվա կապակցությամբ միանվագ վճարումներ կստանան

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ վրացի վետերանները միանվագ վճարումներ կստանան կառավարությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ՝ 2000 լարի (մինչև 800 դոլար), իսկ մահացած վետերանների ընտանիքի անդամներ՝ 1000 լարի (մինչև 400 դոլար), հայտնում է Վրաստանի կառավարության աշխատակազմը։

Ֆինանսական օգնություն կստանան այն անձինք, ովքեր գրանցված են Վետերանների հարցերով պետական ​​ծառայության վետերանների էլեկտրոնային տվյալների բազայում։

«Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունների գործակալությունը Վրաստանի ողջ տարածքում կտրամադրի միանվագ դրամական սոցիալական օգնություն, իսկ Թբիլիսիում՝ համապատասխան միջոցները կտրամադրի Թբիլիսիի քաղաքապետարանը։ Հրամանագիրն արդեն ստորագրվել է Վրաստանի վարչապետի կողմից», – ասվում է երկրի կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։