Գերմանիայի խորհրդարանը նոր կանցլեր է ընտրել

Գերմանիայի խորհրդարանը նոր կանցլեր է ընտրել

«Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։

«Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել է Մերցը:

DPA գործակալության փոխանցմամբ՝ նոր կանցլերը երեքշաբթի կանցկացնի իր կառավարության առաջին նիստը։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Գերմանիայի խորհրդարանը քվեարկության երկրորդ փուլում կանցլեր է ընտրել Մերցին, իսկ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նրան և կաբինետի անդամներին նշանակման նամակներ է հանձնել։

Բունդեսթագում Մերցը ստացել է 325 ձայն՝ անհրաժեշտ 316-ից, նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 289, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։