Մարտի 28-ից, երբ ուժի մեջ է մտել Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմը, կովկասյան երկրից եվրոպական պետություններ են մեկնել Վրաստանի 55 հազար քաղաքացիներ։ Նրանցից 3000-ը չեն վերադարձել հայրենիք օրինական ժամկետներում։
Աճել է նաև վրացիների թիվը, ովքեր Եվրոպայում քաղաքական ապաստան են խնդրում։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին։ Համաձայն կանոնների՝ վրացիները կարող են առանց վիզայի գտնվել Եվրոպայում կես տարում ընդամենը 90 օր։ Այս մասին հայտնում է 1in.am կայքը՝ հղում կատարելով Kommersant-ին։
ԵՄ-ն բազմիցս զգուշացրել է վրացական ղեկավարությանը, որ նման միտումները կարող են դառնալ առանց վիզայի ռեժիմի դադարեցման պատճառ։