Նինոծմինդայի շրջանի Օրլովկա գյուղից մինչև անցակետ տանող ճանապարհին առկա էին խոշոր փոսեր, որոնք խոչընդոտում էին երթևեկությանը և վնաս էին պատճառում շատ մեքենաների։
Ճանապարհի վերանորոգումը սկսվել 2025 թվականի ապրիլից։ Այժմ մասամբ վերանորոգվել է միայն Օրլովկա գյուղից դեպի անցակետ տանող ճանապարհը, իսկ Նինոծմինդայի կենտրոնական ճանապարհը, այդ թվում նաև անցակետ տանող հատվածը, որն անցնում է Ժդանովականի միջով, մնում է անմխիթար վիճակում։