Կոտ դը Իվուարում ընթացող ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Նինոծմինդայից ազատ ոճի ըմբիշ Վարուժան Կաջոյանը (74 կգ) նվաճել է արծաթե մեդալ:
Վարուժանը ծնվել է Նինոծմինդա քաղաքում, միջնակարգ կրթություն ստացել է Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում: Պատանեկան տարիքից նա զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով, էլ ավելի մեծ հաջողությունների հասնելու նպատակով տեղափոխվել է Հայաստան: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Վարուժանը ապրում է Հայաստանում և զբաղվում է այս սպորտաձևով:
Լուսանկարը վերցված է մարզիկի ֆեյսբուքյան էջից