
Սիգարիլներ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչները դիմել են Վրաստանի բիզնես օմբուդսմենի գրասենյակ՝ Վրաստանում վաճառքի համար նախատեսված սիգարիլի արտադրանքի ստանդարտացված փաթեթավորման վերաբերյալ հայտարարությամբ։
Սիգարիլները, ինչպես սիգարները, կարող են վաճառվել առանց ստանդարտացված փաթեթավորման։ Այս մասին ասվում է Վրաստանի գործող բիզնես օմբուդսմեն Նինո Կվետենաձեի կողմից խորհրդարան ներկայացված օրենսդրական առաջարկության մեջ։
Հիշեցնում ենք, որ Վրաստանում ծխախոտային արտադրանքի (բացառությամբ որոշակի տեսակի ծխախոտային արտադրանքի) վաճառքը կամ տեղադրումը առանց ստանդարտացված փաթեթավորման արգելվում է։ Այս պարտավորությունը չի տարածվում սիգարների, էլեկտրոնային սիգարետների նիկոտին պարունակող նյութերի կամ այլ նմանատիպ սարքերի վրա։ Սակայն սիգարիլի դեպքում կիրառվում է ստանդարտացված փաթեթավորում։
Ինչպես պնդում են ներմուծող ընկերությունները, սիգարի և սիգարիլի արտադրողները նույն ընկերություններն են), նրանց արտադրական գործընթացը, տեխնոլոգիան, պարունակությունը, հումքը և տեսքը նման են, բացառությամբ չափսի և քաշի։ Հետևաբար, արտադրող ընկերության համար դժվար և թանկ է արտադրել սիգարի և սիգարիլի փաթեթավորում տարբեր ստանդարտներով։