Թուրքիայի 265 քաղաքացի ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ

Թուրքիայի 265 քաղաքացի ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ

Թուրքիայի 265 քաղաքացի 2024 թվականին դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նրանցից 118-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ նրանցից 57-ը տղամարդիկ են, 61-ը՝ կանայք։

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է ընդհանուր 21,476 դիմում, իսկ 4202 անձ էլ դիմել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար։

Քաղաքացիության համար դիմողների մեջ ամենամեծ թիվը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 9825, ապա Վրաստանի՝ 1937, Սիրիայի՝ 884, Լիբանանի՝ 539, Իրանի՝ 523, Ուկրաինայի՝ 453, ԱՄՆ-ի՝ 144, Թուրքմենստանի՝ 132, Բելառուսի՝ 96, ևս 6678-ը՝ այլ երկրների։  Թե այս քաղաքացիներից քանիսն են ծագումով հայ, ծառայությունը չի նշում։

Faktor.am