«ГЕО-5» շինկազմակերպությունը սկսել է Գոգոլի նրբանցքում կոյուղագծի կառուցման աշխատանքները:
Գոգոլի փողոցի բնակիչներն ուրախ են, որ այսուհետ իրենք էլ կունենան կոյուղու համակարգ: «Խոստացան և հիմա էլ իրականացնում են, շնորհակալություն շինարարներին և ղեկավարությանը», ասաց փողոցի բնակիչ Արամայիս Սահակյանը:
Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվարկով նոր կոյուղագծի երկարությունը կազմելու է 3,800 մետր: Նախագծով նախատեսված է հատկացնել 230 000 լարի: Մրցույթը շահել է Գևորգ Մոսայանին պատկանող «ГЕО-5» շինկազմակերպությունը 190 000 լարիի դիմաց:
Մանրամասները լսեք մեր աուդիա ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան