
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ախալի Խուլգումո գյուղ տանող ճանապարհը կասֆալտապատվի։ Այս մասին տեղեկացանք Ախալի Խուլգումո գյուղի գյուղապետ Մասիս Աղայանից։ Նրա խոսքով՝ ասֆալտապատման աշխատանքների համար հատկացվել է 560 հազար լարի։ Մեր այն հարցին, թե երբ կսկսվեն շինաշխատանքները, Աղայանը պատասխանեց, որ մեկնարկը մոտ մեկ ամսվա ընթացքում կլինի։
Հարկ է նշել, որ Ախալի Խուլգումոի 3 կմ երկարությամբ ճանապարհը ահավոր վատ վիճակում է գտնվում։
Աղայանը դեռ անցած տարի՝ 2024-ին, մեզ հետ զրույցում նշել էր, որ 2025-ին ճանապարհը կասֆալտապատվի, քանի որ համապատասխան նախագիծը արդեն առկա է։
Կարդացեք նաև․
Ախալի Խուլգումոի գյուղի ճանապարհները ահավոր վատ վիճակում են