
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի մարզական դահլիճի կառուցման աշխատանքները կշարունակվեն։
Ինչպես NOR ռադիոկայանը տեղեկանում է պետական գնումների գործակալության էջից, մրցույթը կայացել է:
Մարզադահլիճի կառուցման արժեքը կազմում է 430,000 լարի, որն ամբողջությամբ կֆինանսավորվի տեղական բյուջեից։ Գնման հայտարարությունը հրապարակվել է 2025 թվականի ապրիլի 2-ին։ Երաշխիքային ժամկետը՝ 160 օր։
Ավելի վաղ NOR ռադիոկայանի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ մարզադահլիճը մեծ կարևորություն ունի գյուղի բնակիչների համար, հատկապես երիտասարդների և մեծահասակների համար, ովքեր սպասում են նման համալիրի կառուցմանը, որը հնարավորություն կտա զբաղվել տարբեր մարզաձևերով։
Նախկինում Թորիա գյուղում մարզադահլիճի կառուցման համար մի քանի անգամ հայտարարվել են մրցույթներ։ Հատկացվել էր 285 հազար լարի, որը 100 տոկոսով ֆինանսավորվում էր տեղական բյուջեից։ Սակայն մրցույթին ոչ մի ընկերության չմասնակցելու պատճառով այն չէր կայացել։
2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք էր դրվել մարզադահլիճի կառուցմանը, 2022 թվականին շարունակվել էր հիմք դրված մարզադահլիճի կառուցումը, որի գումարը կազմել էր 16 000 լարի:
Աշխատանքներն իրականացնում էր անհատ ձեռներեց Մերուժան Մալխասյանին պատկանող ընկերությունը։
Նկարները պետական գնումների գործակալության էջից
Թորիա գյուղին հարկավոր է սպորտդահլիճ