Էժանացել թե թանկացել է վառելիքի գինը Նինոծմինդայում

Էժանացել թե թանկացել է վառելիքի գինը Նինոծմինդայում

Նինոծմինդա քաղաքում հունվար և մայիս ամիսների միջև փոփոխություն է տեղի ունեցել բենզալցակայանների վառելիքի գների մեջ: Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող տարբեր բենզալցակայաններում վառելիքի գները մայիսի 8-ի դրությամբ հետևյալն են ՝ պրեմիումի 1 լիտրն արժե 2,75- 2,98 լարի, ռեգուլյարը 2,55-2,83 լարի, եվրո դիզելը՝ 2,62- 2,78 լարի։ Դիզելային վառելիքի գները ևս տատանվում են՝ 2,65- 2,98 լարիի սահմաններում։

NOR ռադիոկայանը վերջին անգամ հունվարին է անցկացրել վառելիքի մասին նյութը, որտեղ պրեմիումը տատանվել է 2,80- 3,00 լարիի միջև, ռեգուլյարը՝ 2,72-2,84 լարիի միջև իսկ եվրո դիզելը՝ 2,72- 3,00 լարիի միջ։

«Վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գինը նվազել է 13-15 թեթրիով, ինչը այսօրվանից սկսած արտացոլվել է խոշոր ընկերություններում: Մենք դրական սպասումներ ունենք մոտ ապագայի համար», – Ասել է Նավթամթերք ներմուծողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին։

Իսկ թե ինչից է կախված Վրաստանի վառելիքի գների էժանացումը՝ BPN-ին Նավթամթերք ներմուծողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին պատասխանել է․

«Դուք գիտեք, որ Վրաստանը վառելիքի առումով լիովին կախված է արտաքին գործոններից, և վերջերս միջազգային իրավիճակը համեմատաբար կայունացել է, ինչը նաև արտացոլվել է վառելիքի գնի վրա։ Կարելի է ասել, որ վերջին շաբաթվա ընթացքում գինը նվազել է 13-15 թեթրիով, և խոշոր ընկերությունները սկսել են դա արտացոլել այսօրվանից»։