Հեշտիա գյուղում աղբի խնդիրը լուծում ստացավ

Հեշտիա գյուղում  աղբի խնդիրը լուծում ստացավ

Հեշտիա գյուղ տանող ճամփեզրին և անտառի մոտակայքում գտնվող տարածքը, որն աղբանոցի էր վերածվել, մաքրվել է:

Գամգեբելիի Հեշտիայի գյուղի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը նշեց, որ 450-500 մետր խորանարդ ծավալով աղբ է մաքրվել: Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում աղբի մաքրման աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 20 000 լարի գումար:

Այս տարի Հեշտիա գյուղում աղբը հավաքելու համար նոր փոս է փորված, իսկ հաջորդ տարի կտեղադրվեն նոր աղբարկղեր, որից հետո կարելի է ասել, որ Հեշտիա գյուղում աղբի խնդիրը ամբողջապես կլուծվի: Մաքրվել է նաև Հեշտիա գյուղի միջով հոսող աղբյուրի ջրերի գետակի մեջ լցված մեծաքանակ աղբը:

Հիշեցնենք, որ Հեշտիա գյուղի բնակիչները նախկինում աղբը լցնում էին գյուղի ճամփեզրին, որը կարճ ժամանակամիջոցում արդեն աղբանոցի էր վերածվել:

Նյութը պատրաստել է Նոր Ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը



Opinion, pooling and voting