Նինոծմինդայում նշվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակը

Նինոծմինդայում նշվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակը

Այսօր՝ մայիսի 9-ին, Նինոծմինդայի հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի մոտ հավաքվել էին բնակիչները, պետական կառույցների աշխատակիցներն ու պաշտոնյաները՝ հարգանքի տուրք մատուցելու համար: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումը դարձավ հիշատակի և պարգևատրության հատուկ օր՝ նշելու այն մեծ սարսափելի պատերազմում ապրած հերոսական ու դժվարին պահերի մասին:

Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի մոտ ելույթ ունեցավ Լևոն Վարդանյանը, ով իր խոսքում հատուկ շեշտեց, թե Նինոծմինդայի մունիցիպալիտետի որ գյուղերից են մասնակցել և զոհվել Հայրենական մեծ պատերազմում

  • Հեշտիա – 200
  • Գանձա – 175
  • Գորելովկա – 152
  • Սաթխա – 127
  • Մ․ Գոնդուրա – 108
  • Փոկա – 85
  • Ջիգրաշեն – 84
  • Օրոջալար – 77
  • Թորիա – 73
  • Դիլիֆ – 71
  • Մ․ Խանչալի – 65
  • Փ․ Խանչալի – 58
  • Ուջմանա – 56
  • Ղուլալիս – 56
  • Խոջաբեկ – 53
  • Փ․ Գոնդուրա – 51
  • Օրլովկա – 51
  • Մամզարա – 42
  • Ժդանովական – 41
  • Մ․ Արագյալ – 35
  • Սպասովկա – 33
  • Ղաուրմա – 31
  • Կալինինո – 29
  • Փ․ Արագյալ – 29
  • Ռոդիոնովկա – 25
  • Բոգդանովկա – 24
  • Ասպարա – 22
  • Կաթնատուր – 19
  • Տամբովկա – 19
  • Նոր Խուլգումո – 18
  • Փ․ Խորենիա – 11
  • Վլադիմիրովկա – 1

Լսեք աուդիոնյութը

Radio NOR · Բնակիչը Մայիսի 9-ի մասին

Տեսանյութ՝

Մայիսի 9-ը նշվում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-րդ տարեդարձը: Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տևեց 1939 թվականի սեպտեմբերի 1-ից 1945 թվականի սեպտեմբերի 2-ը, մարդկության պատմության մեջ էր աննախադեպ իր չափերով ու պատճառած վնասներով: Պատերազմը սկսվեց երբ աշխարհում ճնշող մեծամասնությունը՝ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, դարձան ագրեսիվ ուժեր, որոնք ուղղակիորեն ներխուժեցին այլ երկրների տարածքներ: Դրան հաջորդեց երկու տարի տևած պատերազմի հսկայական աղետը, որն ավարտվեց նրանց պարտությամբ:

Պատերազմի ընթացքում ներգրավվել էին 61 երկիր՝ 1,7 միլիարդ բնակչությամբ: Նրանց 110 միլիոնը ծառայում էր ռազմական ուժերում։ Պատերազմական գործողությունները ծավալվեցին ավելի քան 22 միլիոն կմ² տարածքում: Այս աննախադեպ չափի պատերազմի ընթացքում զոհվեցին ավելի քան 50 միլիոն մարդ, իսկ 95 միլիոնը դարձան հաշմանդամ։ Հատկանշական է, որ Հայրենական մեծ պատերազմը պատմության մեջ եղած բոլոր պատերազմներից ամենածանրն էր. միայն Խորհրդային Միության կազմում զոհվեց ավելի քան 20 միլիոն քաղաքացի (որը կազմում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը): Վատահեղ ավերվածություն էր, բազմաթիվ քաղաքներ, գյուղեր ու ավաններ ամբողջությամբ ոչնչացվել էին: Պատերազմի նյութական վնասը կազմեց 2569 միլիարդ ռուբլի:

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև այն հանգամանքին, որ պատերազմի հենց առաջին իսկ օրվանից հայ և վրացի ժողովուրդները, ինչպես նաև Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները, միավորված ուժերով, առանց երկչոտության ու կասկածի, ոտքի կանգնեցին՝ պաշտպանելու իրենց հայրենիքը: