Ծնունդով Խոջաբեկ գյուղից Արթուր Գորոյանը՝ Ֆորմուլա 1 ավտոմրցաշարի աշխարհի առաջնության մասնակից

Ծնունդով Խոջաբեկ գյուղից Արթուր Գորոյանը՝  Ֆորմուլա 1 ավտոմրցաշարի աշխարհի առաջնության   մասնակից

29-ամյա Արթուր Գորոյանը, ով ծնունդով Նինոծմինդայի Խոջաբեկ գյուղից է, հանդիսանում է Ֆորմուլա 1 ավտոմրցաշարի մասնակից:

Արթուր Գորոյանը 2013 թվականից ապրում է Մոսկվայում և ներկայացնում է Հայաստանը Ֆորմուլա 1 ավտոմրցաշարի աշխարհի առաջնությունում:

Արթուրը իր մարզական կարիերան սկսել է 2010 թվականին կարտինգ մարզաձևով (կարտինգը իրենից ներկայացնում է մրցարշավ առանց կախոցների փոքր ավտոմոբիլներով՝ կարտերով): Այն բանից հետո, երբ Արթուրը ստացավ C կատեգորիայի լիցենզիա, իրավունք ստացավ հանդես գալ որևէ երկրի դրոշի ներքո, և նա ընտրել է Հայաստանը:

«Ամենակարևորը ինձ համար Նյուրնբերգի մրցաշարն էր, որտեղ ես գրավեցի երրորդ հորիզոնականը: Այդ մրցաշարը ինձ համար կարևոր էր նրանով, որ ես ներկայացնում էի Հայաստանը»,- նշում է Արթուր Գորոյանը «Շանթ» հեռուստաընկերության Արտյոմ Երկանյանի հեղինակային «Աշխարհի հայերը» հաղորդման ժամանակ:

Տեսանյութը վերցված է «Շանթ» հեռուստաընկերության կայքէջից:
Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting