Դավիթ Լոմիձեին պատկանող շինարարական ընկերությունը սկսել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում գիշերային լուսավորության լամպերի տեղադրման աշխատանքները:
Ներկայումս ընթանում են Մեծ Խանչալի գյուղի գիշերային լուսավորման աշխատանքները:
Ըստ նախագծի գիշերային լուսավորություն կունենան նաև Ուչմանա, Ղաուրմա, Թորիա, Փոքր Արագյալ, Փոքր Խանչալի, Կաթնատու և Օրլովկա գյուղերը:
Նախագծով Փոկա, Ռադիոնովկա, Մեծ Խանչալի, Ջիգրաշեն և Դիլիֆ գյուղերում կշատացվեն գիշերային լամպերի քանակը:
Տեղական բյուջեից տվյալ աշխատանքների իրականացման համար հատկացված է 138 000 լարի, իսկ մրցույթը շահել է Դավիթ Լոմիձեին պատկանող շինընկերությունը 88, 887 լարիի դիմաց:
Շինարարական ընկերությունը խոստացել է աշխատանքները ավարտել 120 օրում:
Շինաշխատանքների մասին մեզ տեղեկություն տրամադրեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառույցների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը:
Գարուշ Արզումանյան