
Մայիսի 10-ի ուշ կեսօրից մինչև մայիսի 14-ը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ անձրևներ, որոշ վայրերում ուժեղ, հնարավոր է կայծակ, կարկուտ և ուժեղ քամի։
Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա ջրհեղեղների, ինչպես նաև երկրի լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման: