
«Մենք խոսել ենք Թրամփի հետ, մենք նույն տեսակետներն ունենք մայիսի 12-ից անվերապահ հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ, մենք սպասում ենք Ռուսաստանից արձագանքի», – այս մասին գրել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին իր X սոցիալական ցանցի էջում՝ «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի ավարտից հետո։
«Կիևում կայացած գագաթնաժողովից հետո մենք բոլորս զրույց ունեցանք ԱՄՆ նախագահի հետ։ Զրույցը լավ էր՝ դրական և կոնկրետ։ Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին։
Մենք կիսում ենք ընդհանուր տեսակետ՝ անհապաղ, լիակատար և անվերապահ հրադադար անհրաժեշտ է առնվազն 30 օրով։ Առաջարկում ենք այն սկսել երկուշաբթի՝ մայիսի 12-ին։ Մենք սպասում ենք Ռուսաստանից պատասխանի։
Առաջարկը սեղանին էր դրված Սաուդյան Արաբիայի հետ հանդիպումների սկսվելուց անմիջապես հետո, և ԱՄՆ-ն առաջինն էր, որ բարձրացրեց այն։ Երբ հրադադարը սկսվի, դա կլինի դիվանագիտության համար լավագույն ժամանակը։ «Ուկրաինան պատրաստ է հանդիպումների և բանակցությունների ցանկացած ձևաչափով», – գրում է Զելենսկին։