
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է Վրաստանում առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։
Օդերևութաբանների տվյալներով՝ առաջիկա օրերին սպասվում է եղանակի վատթարացում ամբողջ երկրում։
«Մայիսի 10-ի օրվա վերջից մինչև մայիսի 14-ը Վրաստանում սպասվում են տեղումներ՝ ժամանակ առ ժամանակ անձրև, առանձին վայրերում՝ ուժեղ, հնարավոր է նաև ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։
Սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում Վրաստանի գետերում, փոքր գետակներում՝ հորդառատ ջրեր, իսկ բլրային ու լեռնային շրջաններում՝ սողանքների և սելավների առաջացում կամ ակտիվացում (սպառնալիքի մակարդակը՝ միջին)», – նշվում է գործակալության տարածած հաղորդագրությունում։