Հեշտիա գյուղում ավարտին են հասնում գյուղի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները:
Մարզադահլիճն արդեն ունի ջեռուցման համակարգ, կառուցվել են աստիճանասանդուղքները, շենքն ամբողջությամբ կցակառուցվել է թեք հարթակներով, վերանորոգվել են ջրհորդանները և կից կառուցվել է նաև կաթսայատուն:
Շինաշխատանքները իրականացնում է «Արման» ընկերությունը: Գամգեոբայի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի խոսքերի համաձայն՝ տեղական բյուջեից մարզադահլիճի վերանորոգման համար հատկացվել է 40 000 լարի:
Նշենք, որ մարզադահլիճը շահագործման էր հանձնվել 2 տարի առաջ: Ջեռուցման համակարգի բացակայության պատճառով մարզադահլիճը ձմռանը չէր գործում:
Այսուհետև Հեշտիա գյուղի երիտասարդները կարող են զբաղվել վոլեյբոլով, ֆուտբոլով, բասկետբոլով, թեթև ատլետիկայով և այլ սպորտաձևերով:
Նյութը պատրաստեց Նոր Ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը