Նինոծմինդա քաղաքի Էրզրումյան փողոցի բնակիչներն արդեն մի շաբաթ է խնամում են անօգնական վիճակում հայտնված արագիլի ձագին:
Բնակիչները, տեսնելով, որ արագիլի ձագը չի կարողանում թռչել և օգնություն է ձայներ է հանում խոտերի միջից, նրան վերցրել են այնտեղից և սկսել են խնամել ու կերակրել:
Բնակիչները ամբարձիչ մեքենա են փնտրում, որպեսզի ձագին վերադարձնեն իր մորը, սակայն դեռևս չեն կարողանում այն գտնել:
՛՛Մենք զանգահարեցինք Թբիլիսի՝ Փրկարար ծառայությանը և այնտեղից մեզ պատասխանեցին, որ չունեն մեզ անհրաժեշտ տեխնիկան և չեն զբաղվում թռչուններով՛՛, – նշեց Էրզրումյան փողոցի բնակիչ Սերգեյ Ղարսլյանը:
ԲՆակիչները հույս ունեն, որ կգտնվեն բարի մարդիկ, որպեսզի օգնեն իրենց փոքրիկ արագիլին վերադարձնել իր մոր բույնը:
Մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան