Թբիլիսիի «Ռատի Բարում» սպանված տղան 19-ամյա Ալեկո Շակիաշվիլին է

Թբիլիսիի «Ռատի Բարում» սպանված տղան 19-ամյա Ալեկո Շակիաշվիլին է

Դատաբժշկական փորձագետները դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացրել 8 ժամ շարունակ։ Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակիցները փակել են «Ռատի Բար»-ը։

Ինչպես պարզվում է, երիտասարդը մահացու վիրավորում է ստացել կոկորդից՝ սառը զենքից։ Հանցագործության դրդապատճառը այս փուլում անհայտ է։

Ոստիկանությունը սպանության հետ կապված մեկ անձի է ձերբակալել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է դիտավորյալ սպանությանը։