
Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրադադարի ռեժիմը չարաշահելու մեջ։
«Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որպեսզի նրանք իսկապես խաղաղություն ցանկանան և նստեն բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայի հետ։ Եթե նրանք շարունակեն Ուկրաինայի անընդհատ ռմբակոծությունները, եթե հրադադար չհաստատվի, անհնար կլինի բանակցություններ վարել կրակի տակ», – ասել է Կայա Կալասը Լոնդոնում, որտեղ նա ժամանել էր մասնակցելու եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։
Երբ նրան հարցրին, թե արդյոք նա դեմ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև առանց նման դադարի բանակցություններին, նա պատասխանեց.
«Մենք ուզում ենք տեսնել, որ Ռուսաստանը խաղաղություն է ուզում։ Խաղաղության ցանկության համար անհրաժեշտ են երկու կողմ, պատերազմի ցանկության համար՝ միայն մեկը, և մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ակնհայտորեն պատերազմ է ուզում։ Արդեն երկու ամսից ավելի է անցել այն բանից, երբ Ուկրաինան համաձայնվեց անվերապահ հրադադարի։ Ռուսաստանը պարզապես խաղաց։ Այնպես որ, կարծում եմ, նրանք հիմա խաղում են», – նշեց Կալլասը։