Ռաֆիկ Նանայանը փայլուն կերպով հանդես է եկել «Կավկասիա 2017» ազգային երգի և պարի միջազգային փառատոնում

Ռաֆիկ Նանայանը փայլուն կերպով հանդես է եկել «Կավկասիա 2017» ազգային երգի և պարի միջազգային փառատոնում

Նինոծմինդա քաղաքից Ռաֆիկ Նանայանը հուլիսի 1-10-ը մասնակցել է Քոբուլեթի քաղաքում կայացած ազգային երգի և պարի ՛՛Կավկասիա 2017՛՛ միջազգային փառատոնին:

Ռաֆիկի հետ միասին փառատոնին մասնակցում էին «Ջավախք» ազգագրական համույթը և Ալիկ Քսպոյանը Ախալքալաքի քաղաքից:

Ռաֆիկը ՛՛Մարալ աղջիկ՛՛ երգով հանդես է եկել Քոբուլեթիում, Բաթումիում, Փոթիում: Ռաֆիկի խոսքով՝ հանդիսատեսը և կազմակերպիչները նրան շատ ջերմ են ընդունել:

Այս փառատոնն անցկացվում է ամեն տարի Վրաստանի ծովափնյա քաղաքներում: Այս տարի փառատոնը կազմակերպել էր Վրաստանի պարերի միությունը և Մշակույթի նախարարությունը: Գալա-համերգին ելույթ ունենալուց հետո Նանայան Ռաֆիկը և Ալիկ Քսպոյանը պարգևատրվել են պատվոգրերով և գավաթով ակտիվ մասնակցության և լավ ելույթների համար:

10-ամյա Ռաֆիկը 6 տարեկանից հաճախում է Ախալքալաքիի Ջիվանու անվան աշուղական դպրոց: Նրա ուսուցիչը Ալիկ Քսպոյանն է: Ռաֆիկը մասնակցել է տարբեր փառատոնների և միշտ վերադարձել է լավ արդյունքներով: Փոքրիկ տղայի երազանքն է դառնալ մեծ երգիչ:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեորտաժում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting