Սուրճի գները կրկին բարձրանում են

Սուրճի գները կրկին բարձրանում են

Անցած տարվա ընթացքում համաշխարհային ապրանքային բորսայում սուրճի գները բարձրացել են 100%-ով, իսկ այս տարի՝ 23%-ով։ Ապրանքների գների աճը պայմանավորված է սուրճ արտադրող արևադարձային երկրներում բնական աղետների աճով։

Բրազիլիան, որը պատասխանատու է աշխարհի սուրճի 40%-ի արտադրության համար, բախվում է հատկապես մեծ մարտահրավերի։ Վերջերս բնությունը բարեհաճ չի եղել Բրազիլիայի նկատմամբ, և սուրճի տնկարկները նախ տուժել են այրող շոգից, ապա՝ երաշտից։ Նման իրավիճակը, սուրճի նման զգայուն բույսի համար, գործնականում հավասարազոր է ոչնչացման։

Չնայած սուրճի մատակարարումը վերջերս փոքր-ինչ վերականգնվել է, սուրճի շուկայի առանձնահատկությունների պատճառով, մատակարարման աճը անմիջապես չի ազդի սուրճի գների վրա, հատկապես որ կլիմայի փոփոխության պայմաններում դժվար է ապագայի կանխատեսումներ անել։

Բացի այդ, սուրճի արտադրանք արտադրող ընկերությունները նախապես գնումներ են կատարում, ինչը բացասաբար է անդրադառնում առաջարկ-պահանջարկ հավասարակշռության վրա։ Հայտնում է bm.ge-ն։