էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է, անասունները սատկել են

էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել է, անասունները սատկել են

Մայիսի 12-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, հաղորդում է Shamshyn.com–ը։

Մահացածը տղամարդ է, ով հովիվ  է, այդ մասին նշել են դեպքի վայրում հավաքված քաղաքացիները: Նա այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:

Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:

Իրավապահները պարզում են մահացածի, նաև սատկած խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը: