
Վրաստանում մեկնարկում է «Ուսուցչի ազգային մրցանակ 2025»-ի հավակնողների հայտերի ընդունումը. կսկսվի մայիսի 19-ին և կշարունակվի մինչև հուլիսի 4-ը։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան կհավաքագրվեն այն ուսուցիչների պատմությունները, որոնք տարբեր ոլորտներում հատուկ ներդրում ունեն աշակերտների, դպրոցական համայնքի կամ համայնքի զարգացման գործում։ Դրանից հետո հատուկ ձևավորված հանձնաժողովը, որի մեջ կներառվեն տարբեր ոլորտների հայտնի դեմքեր, կընտրի տարվա լավագույն ուսուցիչներին։
Տարվա լավագույն և ամենահաջողակ ուսուցիչները կպարգևատրվեն «Ուսուցչի ազգային մրցանակ»-ով. հատուկ նախագծված կրծքանշանով և 10 հազար լարի դրամական պարգևով՝ հասարակության և կրթական համակարգի զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար։
Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ 2023 թվականին` Վրաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, սահմանվել են հոկտեմբերի 27-ն «Ուսուցչի ազգային օր» և մրցանակ:aliq.ge