Ժդանովականի արարողության տանը ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ժդանովականի արարողության տանը ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ըստ մեր նախորդ նյութի՝ Ժդանովականի արարողությունների տան նախագիծը ավարտվել է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին և տարիների ընթացքում կառույցի վիճակը սկսել է վատթարանալ, խոնավացել են պատերի ստորին հատվածները ոչ միայն դրսից, այլ նաև ներսից, վատ վիճակում էր նաև գտնվում կտուրի ճակատային մասը։

Պարզելու համար թե, ինչ աշխատանքներ են տարվում, որքան գումար է հատկացված և երբ է վերջնաժամկետը՝ դիմեցինք Ժդանովական գյուղի ներկայացուցիչ Հովսեփ Անտանոսյանին, ով մեզ հայտնեց, որ հայտարարվել էր մրցույթ, և այն հաղթել էր Սերժ Բալոյանը՝ Ախալքալաքից։ Մայիս ամսին է սկսվել արարողության տան վերանորոգումը, որի համար հատկացված է եղել 39000 լարի, բայց մրցույթը կայացել է 34000 լարիով, նախագծի ավարտի ժամանակահատվածը մինչև հունիսի 15-20 է։

Նոր արարողությունների տունը օգտագործում են տարբեր առիթների ժամանակ, լինի դա ուրախություն թե տխրություն, արարողության տունը ունի նախասրահ, ունի սանհանգույց, խոհանոց, սննդի ընդունարան, սննդի առանձին պահեստ, մեծ սրահ` բեմահարթակով։ Նաև տեղեկացնենք, որ 2023թ․ Ժդանովականի արարողության տունը համալրվել է նոր սեղաններով և աթոռներով, ինչպես նաև այլ անհրաժեշտ գույքով, որը ձեռք էր բերվել գյուղում ապրող և այլ երկրներում գտնվող Ժդանովականցիների շնորհիվ։ Ֆինանսավորումը ամբողջությամբ հակացված է տեղական բյուջեից։