Նինոծմինդայի մարզադպրոցի սաները գրավել են պատվավոր հորիզոնականներ

Նինոծմինդայի մարզադպրոցի սաները գրավել են պատվավոր հորիզոնականներ

Մայիսի 10-ին Թբիլիսիիում տեղի ունեցավ Վրաստանի կանանց ազգային լիգայի սիրողական խաղեր։

Այս գործում մեծ ներդրում ունեցավ Նինոծմինդայի սեղանի թենիսի թիմի մարզիչ Աշոտ Սողոյանի մասնակցությունը։

Աղջիկները գերազանց հանդես եկան մրցաշարում ՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ։ Հանեսյան Մարինեն գրավեց առաջին պատվավոր տեղը, Էլոյան Նարեն՝ երկրորդ տեղը, իսկ Էլոյան Վարդուհին՝ երրորդ տեղը։ Բոլոր մարզիկները Նինոծմինդայի մարզադպրոցի սաներ են և սովորում են Օրոջալարի հանրային դպրոցում։

Նշենք, որ Նարե Էլոյանը Վրաստանի հավաքականի կազմում պարապմունքների հրավեր է ստացել։ Ինչպես նաև այս հաղթանակաների շնորհիվ երեք աղջիկներն էլ իրավունք են ստացել մասնակցելու Վրաստանի ազգային լիգայի բարձրագույն խմբի խաղերին։