Մանկապարտեզի բացակայությունը Փարվանա գյուղի միակ հիմնախնդիրը չէ

Մանկապարտեզի բացակայությունը Փարվանա գյուղի միակ  հիմնախնդիրը չէ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա, Փարվանա լճի ափին (Փարվանա լիճը Վրաստանի ամենամեծ լիճն է):

Այստեղ կլիմայական խիստ պայմանների պատճառով բնակիչները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ: Փարվանա գյուղն գիշերային լուսավորության, մարզադահլիճի, մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացակայության խնդիր: Բնակիչների խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ գյուղում կան պատմամշակութային հուշարձաններ, սակայն զբոսաշրջության զարգացման համար ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում:

Գյուղն ունի 9-ամյա դպրոց, որտեղ սովորում են 60 աշակերտ, եկեղեցի և պատմամշակութային հուշարձան՝ Քարվանսարա (8-14-րդ դդ. հուշարձան է, որը վկայում է այն մասին, որ հնում անցել է ճանապարհ, որը Վրաստանը կապում էր Մերձավոր Արևելքի հետ):

՝


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting