Բանվորը մահացել է կոյուղու ցանցերի շինարարության ընթացքում

Բանվորը մահացել է կոյուղու ցանցերի շինարարության ընթացքում

Մառնեուլիի Ջանդարա գյուղում դժբախտ պատահար է տեղի ունեցել. կոյուղու համակարգերի շինարարական աշխատանքների ընթացքում մահացել է մի աշխատող։

Շինարարական աշխատանքների ընթացքում երկու բանվոր ընկել է փորված փոսը, որոնցից մեկը մահացել է, իսկ երկրորդը տեղափոխվել է բժշկական հաստատություն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը վերաբերում է լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը։