Գերմանիան Վրաստանում ֆինանսավորում է նրանց, ովքեր չեն ճանաչում վրացական իշխանությունների լեգիտիմությունը. Շալվա Պապուաշվիլի

Գերմանիան Վրաստանում ֆինանսավորում է նրանց, ովքեր չեն ճանաչում վրացական իշխանությունների լեգիտիմությունը. Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Գերմանիայում «ռայխսբրյուգերների և ինքնակառավարվողների» ամենամեծ միավորման՝ «Գերմանիայի թագավորության» արգելքին, որը չի ճանաչում ԳԴՀ պետության լեգիտիմությունը։

Պապուաշվիլին գրում է, որ մինչ այդ, Վրաստանում Գերմանիայի կառավարությունը «ֆինանսավորում է այն խմբերին, որոնք չեն ճանաչում Վրաստանի ընտրված կառավարության լեգիտիմությունը, ստեղծում են զուգահեռ կառավարական կառույցներ, բոյկոտում են կառավարության որոշումները, միջամտում են ոստիկանության աշխատանքին և պնդում, որ Վրաստանը կառավարվում է օկուպացնող ուժի կողմից»։

«Սա տեղի է ունենում նույն ժամանակ և նույն մոլորակի վրա», – նշում է Պապուաշվիլին՝ մատնանշելով գերմանական իշխանությունների «երկակի չափանիշները»։