Վերջին զանգի եռուզեռը Նինոծմինդայում. տոն և մտահոգություններ

Վերջին զանգի եռուզեռը Նինոծմինդայում. տոն և մտահոգություններ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն սկսվել է դպրոցական վերջին զանգի նախապատրաստական եռուզեռը։ Շրջանավարտների ու նրանց ընտանիքների համար մայիսյան այս օրերը ոչ միայն կյանքի կարևոր փուլեր են, այլ նաև ծախսատար։ Տոնական հագուստ, ծաղիկներ, լուսանկարիչներ և միջոցառումներ՝ ամեն ինչ ընդգծելու համար այս կարևոր պահը։

Մայիսի 14-ին NOR ռադիոկայանի լրագրողները հարցում անցկացրեցին Նինոծմինդայի բնակիչների շրջանում՝ պարզելու՝ ինչպես են նրանք վերաբերվում այժմյան վերջին զանգին և դրան ուղեկցող ծախսերին։

«Պատրաստվում են արդեն վերջին զանգին, կարևոր չէ մարդը գումար ունի, թե չունի, վերջին զանգ պետք է անեն, ըստ ինձ ժամանակակիցների համար դա շատ կարևոր է, իսկ ինձ համար ուսումը, գիտելիքը և առաջընթացն է կարևոր, այդ գումարը կարելի է ծախսել ավելի կարևոր բանի՝ ուսման համար, թեկուզ մի արհեստ սովորելու համար, դա է ավելի կարևոր։ Առաջ շատ սովորական էին նշում, անգամ ծաղիկ չկար»,-ասաց բնակիչը։

Մեկ այլ բնակչի խոսքով էլ, անկախ ֆինանսական հնարավորություններից՝ վերջին զանգը երեխաների համար մեծ նշանակություն ունի։
«Երեխաների համար սա տոնական և սպասված օր է։ Ծախսը կախված է նրանից՝ ինչպես են նշում։ Մարդ կա՝ համեստ է նշում, մարդ կա՝ ճոխ»։

Հարցվածների մյուս մասի կարծիքով վերջին զանգը ցուցադրական է դարձել։ Ըստ նրանց առավել նպատակահարմար կլինի միջոցներն ուղղել երեխաների կրթությանը և զարգացմանը։

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հարցում բնակիչների հետ՝ վերջին զանգ