
Քուռ գետում շարունակվող փրկարարական գործողության շրջանակներում նախատեսվում է իջեցնել գետի հունի ջրի մակարդակը։ Մենք կոչ ենք անում բնակչությանը զգույշ լինել», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Թբիլիսիում, քուռ գետի ձախ ափին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մի քանի ուղևորներով մեքենա ընկել է գետը։ Հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո հրշեջները սկսել են որոնողական-փրկարարական աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր է եղել ջրից անվտանգ դուրս բերել մեկ անձի։ Մինչ այժմ շարունակվում են փրկարարական աշխատանքները մեքենայում գտնվող մյուս ուղևորների համար, որոնցում հրշեջներից բացի ներգրավված են ջրասուզների խումբ, ջրային մեքենաներ և բոլոր համապատասխան ջրային փրկարարական հատուկ սարքավորումները։ Տեղեկացնում ենք հանրությանը, որ Քուռ գետում ընթացող փրկարարական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է գետի հունի մակարդակը իջեցնել բնական մակարդակի, ինչը կապված է ջրի հոսքի ռեժիմի խախտման հետ։ Կոչ ենք անում բնակչությանը զգույշ լինել և զերծ մնալ Օրթաճալայի հիդրոէլեկտրակայանի ստորին հատվածում գտնվող հունին հարակից տարածքում տեղաշարժվելուց», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ փրկարարները ջրից դուրս են բերել 2 մարդու և որոնում են ևս 2-ին։