
Ծանր վնասվածքներով հիվանդը Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանից 40-ամյա տղամարդը տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա։
Տեղեկության համաձայն` 40-ամյա տղամարդը մայիսի 6-ին Ցխինվալիի «Հանրապետական» բժշկական կենտրոնի չորրորդ հարկից ընկել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, ուղեղի ցնցում, կոնքի, ազդրի, սրունքի և կրունկի կոտրվածքներ։
Հիվանդի հարազատների խնդրանքով տղամարդը դեպքի հաջորդ օրը տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը կլինիկա էր տեղափոխվել Lyrics դեղամիջոցի չափից մեծ դոզա ընդունելու պատճառով։