Երեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածել

Երեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածել

Մայիսի 13-ին Երեւանից Լիոն թռչող Տրանսավիա ավիաընկերության օդանավին կայծակ է հարվածել։

«Փաստինֆո»-ին ուղեւորներից մեկը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել բարձրություն հավաքելիս, կայծակը հարվածել է  օդանավի աջ կողմին, որի ձայնից  ուղեւորների շրջանում խուճապ, անհանգստություն է առաջացել։ Նրանցից մեկի  ինքնազգացողությունը վատացել է, որին օգնություն է ցուցաբերել օդանավում գտնվող բժիշկը ու կարգավորել ուղեւորի ինքնազգացողությունը:

Բարեբախտաբար, օդանավը չի վնասվել եւ շարունակել է թռիչքը։ Այն բարեհաջող հասել է Լիոն: