Ախալքալաքի քաղաքում Ռոնդելի հիմնադրամի գրասենյակում անցկացվեց հանդիպում-սեմինար Եվրոպական Միության հետ առանց վիզայի ռեժիմի մասին թեմայով:
Հանդիպումը, որը կազմակերպել էր Վրաստանի անվտանգության և զարգացման կենտրոնը՝ ՛՛Վրաստանի բաց հասարակություն՛՛ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, մասնակցում էին մեդիայի ներկայացուցիչներ, երիտասարդներ Ախալքալաքիի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից:
Հանդիպման նպատակն էր բնակչությանը իրազեկել Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնների և այնտեղ մնալու ժամկետների մասին:
Հիշեցնենք, որ Եվրոպական Միության հետ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի մասին օրենքը ուժի մեջ է մտել 2017թ. մարտի 28-ին: Արդեն անցնող 4 ամիսների ընթացքում Եվրոպական Միության երկրներ են մեկնել ավելի քան 55 000 քաղաքացիներ, նրանցից 3000-ը խախտել են 90 օր Եվրոպայում մնալու մասին օրենքը:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Վրաստանի զարգացման և անվտանգության կենտրոնի ներկայացուցիչ Գոգիտա Գվեդաշվիլի:
Գարուշ Արզումանյան