Բարեգործական համերգ, որի հասույթը նվիրաբերվեց սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին

Բարեգործական համերգ, որի հասույթը   նվիրաբերվեց  սոցիալապես անապահով  բազմազավակ ընտանիքներին

Հուլիսի 28-ին Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում կայացավ բարեգործական համերգ, որի հասույթը նվիրաբերվեց սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքներին:

Համերգը կազմակերպել էր “PITA” երիտասարդական կենտրոնը, որին մասնակցոմ էին Նինոծմինդայի և Ախալքալաքիի երիտասարդական կենտրոնների ակտիվիստները և Փարվանա՛՛ համույթը:

Համերգից ստացված գումարը փոխանցվեց Բատրիմ Միկուտիշվիլիի ընտանիքին Օրլովկա գյուղից և Հեշտիա գյուղից Ստեփան Վարդանյանի ընտանքին: Յուրաքանչյուր ընտանիքին նվիրաբերվեց 175-ական լարի: Համերգի տոմսերը իրացնելու հարցում աջակցել էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբան, սակրեբուլոն և Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնը:

Համերգը կազմակերպվել էր Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հանդուրժողականության, քաղաքացիական
ինքնագիտակցության բարձրացման և աջակցություն ինտեգրմանը» ծրագրի շրջանակներում:

Նյութի մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.


Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting