
NOR ռադիոկայանը պետական գնումների գործակալության էջից տեղեկացավ, որ այս տարի հայտարարված է մրցույթ Թորիա գյուղի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ, որը տեղական բյուջեից ֆինանսավորվում է 66.6%, իսկ պետական բյուջեից ֆինանսավորումը կազմում է 33.7%։
Թեև գյուղի կենտրոն տանող ճանապարհը ասֆալտապատ է, այնուամենայնիվ, ճանապարհի մնացած հատվածը՝ մինչև գյուղի վերջնամասը ասֆալտապատում չունի, վերականգնողական հատվածի ընդհանուր երկարությունը կազմում է 639 մետր։
Թորիայի կենտրոն տանող ճանապարհը ասֆալտապատվել է 2022 թվականին։ Մինչև 2022 թվականը գյուղը ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել։
Նշենք նաև, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերի գյուղամիջյան ճանապարհներ նույնպես կասֆալկտապատվեն այս տարի։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի ներքին շրջանային ճանապարհների ասֆալտապատում – նախագծի գնահատված արժեք (2025թ.) ընդհանուր՝ 1,420,000 լարի, ներառյալ ԱԱՀ-ն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի ներքին ճանապարհների ասֆալտապատում (բազմամյա գնում) – նախագծի ընդհանուր գնահատված արժեքը՝ 2,055,000 լարի, ներառյալ ԱԱՀ-ն։
Նախագծի Գորելովկա և Հեշտիայի ընդհանուր գնահատված արժեքը՝ 3,475,000 (երեք միլիոն չորս հարյուր յոթանասունհինգ հազար) լարի, ներառյալ ԱԱՀ-ն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի ներքին ճանապարհի ասֆալտապատում – մոտավոր արժեքը կազմում է 593,000.00 լարի, ներառյալ ԱԱՀ-ն:
2025 թվականին իրականացվելիք աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 1,000,000 (միլիոն) լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ 2026 թվականին աշխատանքների համար կհատկացվի 1,055,000 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Ֆինանսավորման աղբյուր՝ 2025-2026 թվականների տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե՝ 100%։
2025 թվականին իրականացվելիք աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 970,560 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ 2026 թվականին աշխատանքների համար կհատկացվի 371,440 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։
2025 թվականին իրականացվելիք աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 533,241 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ 2026 թվականին աշխատանքների համար կհատկացվի 3,113,116 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։
2025 թվականին իրականացվելիք աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 530,000 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ 2026 թվականին աշխատանքների համար կհատկացվի 563,000 լարի՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետ Ղուլալիս գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատում – գնահատված արժեքը՝ 440,000 լարի։