Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կանանց սենյակում ՛՛Բիզնես համակարգ՛՛ կրթական կենտրոնի հիմնադիր և ղեկավար Նատո Մամարդաշվիլին անցկացրեց ազատ թրենինգ ՛՛Ինքնաախտորոշում ինքդ քեզ համար՛՛ թեմայով:
Թրենինգին մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի ակտիվ կանայք: Նատո Մամարդաշվիլիի խոսքով՝ նմանատիպ թրենինգները օգնում են գլուխ հանել ինքդ քեզանից, լավացնել սեփական կյանքի որակը, լինել հաջողակ, լավ հասկանալ սեփական երեխաների հոգեբանությունը, օգնել նրանց ուսման մեջ և խորհուրդներ տալ, իսկ ամենակարևորը ունենալ ամուր և հաջողակ ընտանիք:
Նմանատիպ թրենինգ կանցկացվի նաև երեք օր հետո, որին մասնակցել կարող են բոլորը:
Կրթական կենտրոնում ցանկացողները կարող են սովորել հաշվապահություն, դիմահարդարում, կենտրոնն առաջարկում է նաև ոճաբանի, մատնահարդարի, խոհարարության և քարվինգի դասընթացներ (բանջարեղենի և մրգերի ձևավորում):
Անահիտ Զալալյան