Նինոծմինդայում ավարտվում են ծառերի սպիտակեցման աշխատանքները

Նինոծմինդայում ավարտվում են ծառերի սպիտակեցման աշխատանքները

Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում ավարտվել են ծառերի բների սպիտակեցման աշխատանքները։

Այսօր՝ մայիսի 15-ին, Նինոծմինդայի կենտրոնական փողոցում իրականացվում էին ծառերի սպիտակեցման աշխատանքներ Կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից։

Ինչպես NOR ռադիոկայանի հետ զրույցում հայտնեցին աշխատակիցները, աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Հաջորդ շաբաթվանից նախատեսվում է սկսել նաև սիզամարգերի խոտերի հնձելու աշխատանքները՝ շարունակելով գարնանային կանաչ տարածքների խնամքն ու բարեկարգումը։

Նշենք, որ ծառերի բների սպիտակեցումը, հաճախ իրականացվում է գարնան սկզբին՝ ծառերը պաշտպանելու համար վնասատուներից, արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից և բակտերիալ վարակներից։ Ինչպես նաև յուրահատուկ տեսք է տալիս շրջակա միջավայրին։

Դիտեք՝ տեսանյութը