Հայտնաբերվել են Քուռ գետն ընկած մեքենան և երկու ուղևորի մարմին

Հայտնաբերվել են Քուռ գետն ընկած մեքենան և երկու ուղևորի մարմին

Փրկարարները դուրս են բերել Քուռ (Մտկվարի) գետն ընկած մեքենան, որի ներսում հայտնաբերվել են երկու ուղևորի մարմինները։ Տեղեկությունը «Մթավարի արխի» լրատվամիջոցին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։

Գործակալության հաղորդմամբ՝ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։ Փրկարարները որոնում են ևս մեկ ուղևորի։

Հիշեցնենք, որ մեքենան մայիսի 14-ի ուշ գիշերը ընկել էր Քուռ գետը։ Ականատեսները պատմել են, որ մեքենայում 4 ուղևոր է եղել։ Նույն գիշերը փրկարարները մեկ մարդու դուրս են բերել ողջ և տեղափոխել կլինիկա։ Տրանսպորտային միջոցը հայտնաբերվել է գետի ջրի մակարդակը արհեստականորեն իջեցնելուց հետո։ aliq.ge