Զուգդիդիում մեքենան վրաերթի է ենթարկել 3 անչափահասի

Զուգդիդիում մեքենան վրաերթի է ենթարկել 3 անչափահասի

Զուգդիդիի Թամար թագուհու փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ VITO մակնիշի միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մայթեզրով քայլող երեք անչափահասի։ 14-15 տարեկան դեռահասները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Զուգդիդիի  հիվանդանոց։

14-ամյա երեխայի վիճակը վատացել է, որից հետո նրան շտապ տեղափոխել են վիրահատության։

Երկրորդ 15-ամյա երեխան, որը միացված է արհեստական ​​շնչառության սարքին, շտապօգնության մեքենայով տեղափոխվում է Քութաիսի։

Երրորդ դեռահասի վիճակը համեմատաբար կայուն է։ Նա որովայնի շրջանում վնասվածքներ է ստացել, սակայն վիրաբուժական միջամտության կարիք չի եղել։

Այս պահին դեպքի վայրը շրջափակված է, տեղում աշխատում են դատաբժշկական փորձագետները։ «Մթավարի արխի»-ի տվյալներով՝ վարորդին տարել են փորձաքննության՝ ալկոհոլի և թմրանյութերի թեստ հանձնելու համար։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։