Նինոծմինդայի մունիցիպալիտետի 105 երեխաներ իրենց ամառային արձակուրդի մի շաբաթը կանցկացնեն Նինոծմինդա քաղաքի կրթամշակութային երիտասարդական կենտրոնի ամառային ճամբարում:
Ամառային ճամբարը մեկնարկել է հուլիսի 31-ին և կտևի մինչև օգոստոսի 6-ը: Ճամբարականները Նինոծմինդայի մունիցիպալիտետի 8-14 տարեկան երեխաներն են: Ճամբարի նպատակն է երեխաների կրթական և մշակութային զարգացումը: Ճամբարի կազմակերպմանը ֆինանսապես աջակցել է Հայ Օգնության Միությունը:
Ճամբարում երեխաների հետ զբաղվելու են 7 լիդերներ, որոնք ժամանել են տարբեր երկրներից, ում օգնելու են մունիցիպալիտետի ակտիվ երիտասարդները, կրթամշակութային կենտրոնի տարբեր դասընթացների մասնակիցները, ինչպես նաև ուսանողներ և կամավորներ: Երեխաները բաժանված են լինելու երեք խմբի՝ ըստ տարիքային կատեգորիայի:
Հայ Օգնության Միության նախաձեռնությամբ նմանատիպ ճամբարներ բացվել են նաև Ծալկայում, Ախալքալաքիում և Ախալցիխեում:
Մանրամասների մասին զրուցեցինք ճամբարի ԱՄՆ կազմակերպիչ Անի Խաչատրյանի հետ:
Գարուշ Արզումանյան