Թոշակն ու թոշակառուները․ Գոհ են արդյոք նրանք ստացած թոշակներից

Թոշակն ու թոշակառուները․ Գոհ են արդյոք նրանք ստացած թոշակներից

Կենսաթոշակային ապահովման խնդիրը միշտ էլ արդիական է եղել հատկապես փոքր քաղաքներում ու գյուղերում։ Նինոծմինդայում, ինչպես մյուս շրջաններում, կենսաթոշակառուները դժվարությունների են հանդիպում իրենց հիմնական կարիքները հոգալու հարցում:

Այսօր Նինոծմինդայում NOR ռադիոկայանը անցկացրեց հարցում, պարզելու համար բնակիչներին արդյոք բավականացնում է իրենց ստացած թոշակը, թե ոչ և ինչի վրա են ծախսում գումարը։

Նինոծմինդայի որոշ թոշակառուների մեծամասնությունը նշեց, որ չնայած բարձր լեռնային շրջանին և համեմատաբար բարձր թոշակներին, ստացված գումարը դեռ բավարար չէ լիարժեք ապրելու համար, որոշներն էլ նշեցին, որ գումարը բավականացնում է։

Եթե վերցնես չի բավականացնում, 420 լարին մեծ գումար էլ չի, որքան շատ լինի այդքան լավ կլինի մեր համար, հիմա թանկացումներ են, կոմունալ վճարումները կատարում ես վերջանում է, հետն էլ դիմացը վերջին զանգն է, բայց դե ոչինչ յոլա գնում ենք, գոհ ու շնորհակալ ենք պետությունից,– ասաց հարցված բնակիչներից մեկը։

Չի հերիքում, լավ է, ոչինչ, գոհ ենք գոնե այդ թոշակն էլ կա, դրանով յոլա ենք գնում, չնայած որ դեղի փող է, դեղերին շատ ենք ծախսում, բայց դե դա էլ չլինի, ինչ ենք անելու,- ասաց մեկ այլ հարցված թոշակառու, մեկ այլ բնակիչ էլ հավելեց, որ շատ գոհ են մեր Վրաստանի թոշակներից։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Թոշակն ու թոշակառուները․ Գո՞հ են ստացած թոշակներից

Նշենք, որ բարձր լեռնային գոտու բնակչի կարգավիճակ ունեցող մինչև 70 տարեկան կենսաթոշակառուները ստանում են 378 լարի, իսկ 70 տարին լրացածները՝ 498 լարի։ Մինչև 70 տարեկան թոշակառուները, ովքեր չեն օգտվում բարձրլեռնային կարգավիճակից, ստանում են 315 լարի, իսկ նույն կարգավիճակում գտնվող 70 տարեկանից բարձր անձինք՝ 415 լարի։