«The Guardian». Հնդկաստանցի ֆերմերները նոր արոտավայրեր են գտնում Վրաստանում

«The Guardian». Հնդկաստանցի ֆերմերները նոր արոտավայրեր են գտնում Վրաստանում

Հնդկաստանից 38-ամյա Թուջինդեր Սինգհը ֆերմերների նոր ալիքի ներկայացուցիչն է, որոնք սկսել են աշխարհում անհավանական արտագաղթերից մեկը, գրում է բրիտանկան «The Guardian»-ը: Գերմանիայում որպես խոհարար աշխատելու ժամանակ նա լսել է Վրաստանի նախկին կոլտնտեսությունների տարծքներում հազարավոր հեկտար բերրի հողերի մասին, որոնք չեն մշակվում աշխատուժի պակասի պատճառով:
Հայրենի Փենջաբի հետ տարբերությունը, որտեղ աճում է բանկչությունն ու հողերի գները, ակնհայտ էին, այդ իսկ պատճառով երեք ամիս առաջ նա ու նրա երեք ընկերները մեկնել են Թբիլիսի` 50 հեկտարի վարձակալության պայմանագիր կնքելու համար: «Մենք 950 դոլար ենք վճարում յուրաքանչյուր հեկտարի դիմաց 99-ամյա վարձակալության համար: Այդ գումարով շատ բան Փենջաբում հնարավոր չէր ձեռք բերել: Չգիտեմ, ֆերման հյուսիսում է, թե հարավում, սակայն այն Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին է»,-ասել է նա: Սինգհն ու նրա գործընկերները մենակ չեն: Գնալով ավելի շատ փենջաբցի ֆերմերներ են մեկնում Վրաստան:
Հնդկաստանում վրացի պաշտոնյաներն ասում են, որ նրանք կարող են հիասթափվել: «Մենք չենք խրախուսում նրանց: Նրանք գնում են սեփական նախաձեռնությամբ: Վրաստանում կան մասնավոր անձինք, որոնք հող են վաճառում: Մենք ծրագիր չունենք դրա համար»,-ասել է պաշտոնյաներից մեկը:
Մեկ այլ պաշտոնատար անձի խոսքով, օտարերկրացու համար անօրինական է անմիջականորեն հողի սեփականատեր դառնալը, եւ թեեւ այն հարաբերականորեն էժան է, սակայն ավելի պակաս հարուստ է, քան հաճախ ասվում է: Այլ երկրներից ֆերմերներ ներգրավելու վերջին ծարգիրը տապալվել էր:news.am



Opinion, pooling and voting