Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner-2017) զորավարժությունները: Բացման արարողությունը տեղի է ունեցել «Վազիանի» ռազմակայանում։
ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ Գիորգի Թումասյանի նախաձեռնությամբ և Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարության աջակցությամբ հուլիսի30-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետից մի խումբ երիտասարդներ մասնակցեցին ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner-2017) զորավարժությունների բացման պաշտոնական արարողությանը:
Բացման արարողությանը մասնակցում էին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Պաշտպանության նախարար Լևան Իզորիան, կառավարության անդամներ և դիվանագետներ:
«Noble Partner» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ։ Դրանք այս տարի լինելու են ամենածավալունը։ «Վազիանի» ռազմակայանում զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 12-ը, որին մասնակցում են 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2800 զինվորականներ:
Լուսանկարները վերցված են Գիորգի Թումասյանի և Զոյա Ղարսլյանի ֆեյսբուքյան էջերից:
Բորիս Ղարսլյան